Արտառոց դեպք Հայաստանում. հարսանյաց հանդեսի ժամանակ կատարվածը շոկի է ենթարկել բոլորին

Փետրվարի 23-ի երեկոյան ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն ստացվեց, որ Ծակքար գյուղի հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել: Հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ «Ենթադրելով վատագույն սցենար, նաև հետագա հնարավոր զարգացումները կանխելու նպատակով՝ բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, սակայն, որ հարսանյաց արարողության ժամանակ, ժամը 17.30-ի սահմաններում, Վարդաձոր գյուղի բնակիչներ՝ 27 և 29 տարեկան երկու տղամարդ, իրենց անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրացաններից օդ են կրակել: Հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած

տղամարդիկ հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին: Զենքերը վերցվել ու փաթեթավորվել են։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված հինգ պարկուճ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- ասված է հայտարարության մեջ:

Աղբյուր https://vendeto.info/?p=147658

(Visited 227 times, 1 visits today)

Be the first to comment on "Արտառոց դեպք Հայաստանում. հարսանյաց հանդեսի ժամանակ կատարվածը շոկի է ենթարկել բոլորին"

Leave a comment

Your email address will not be published.


*