ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑ. արդեն մտավ ուժի մեջ. ՎԵՐՋԱՊԵՍ ✔?? Ընդամենը ամսական մինչև 30-40.000 դրամի սահմաններում վճարելով կկարողանաք ձեռք բերել բնակարան ( ՏԵՍԱՆՅՈՒԹ ) ✌ ✌ ✌պայմաններին ծանոթացեք նյութի մեջ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջնական տեսքի է բերել և ներկայացրել է կառավարության հաստատմանը ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը:

Armtimes.com-ը ներկայացնում է ծրագրի նախագծի նախնական տարբերակը, որում կառավարությանը ներկայացնելիս էական փոփոխություններ չեն կատարվել:

Նախագծի համաձայն Բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային հաշվառման են ենթակա այն ընտանիքները, որոնք.

Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականությանիրավունքով բնակելի տարածություն կամ սեփականության իրավունքովիրենց պատկանող բնակելի տարածությունը չեն օտարել դիմելու օրվաննախորդող 5 տարվա ընթացքում,
բնակվում են վթարային բնակարանային ֆոնդում, նկուղներում, ոչ հիմնականշինություններում (տնակներում) և բնակության համար հարմարեցված այլշինություններում,
բնակվում են ժամանակավոր կացարաններումհյուրանոցներում,հանրակացարաններում, հանգստյան տներում, առողջարաններում,դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, հիմնարկներիվարչական շենքերում և հանրային օգտագործման այլ տարածքներում, բնակվում են հարազատների և (կամ) ազգականների մոտ կամվարձակալությամբ, ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայնբնակարանում կամ բնակելի տանը (այսուհետ բնակարան) բնակվողընտանիքի յուրաքանչյուր անդամի ընդհանուր մակերեսովապահովվածությունը կազմում է 9 քմ պակաս,
բացի ամուսիններից, կան ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք,որոնք բնակվում են մեկ սենյակում` անկախ բնակելի մակերեսից:

Բնակարանով ապահովման ծրագիրն իրականացվում է լիազորմարմնի և բնակարանի կարիք ունեցող անձի միջև 10-ից մինչև 30տարի ժամկետով կնքված պայմանագրի կամ լիազոր մարմնի,բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում համագործակցողկազմակերպության` բանկ, շինարարական կազմակերպություն և այլնևբնակարանի կարիք ունեցող անձի միջև 10-ից մինչև 30 տարիժամկետով կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա:

Ծրագրի շրջանակներում տրամադրվող բնակարանի ընդհանուր մակերեսը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պետք է կազմի շուրջ 14 քմ, իսկ բնակելի սենյակների թիվը որոշվում էելնելով ընտանիքի անդամների թվից հաշվի առնելով նաև ընտանիքի անդամ համարվող կնոջ 22 շաբաթական հղիությունը.

1) 1-սենյականոց` 2 անձից բաղկացած ընտանիքին,

2) 2-սենյականոց` 3 անձից բաղկացած ընտանիքին,

3) 3-սենյականոց` 4-5 անձից բաղկացած ընտանիքին,

4) 4-սենյականոց` 6 և ավելի անձից բաղկացած ընտանիքին:

Բնակարանի կարիք ունեցող անձի կողմից նոր կառուցված/կառուցվող կամ անշարժ գույքի երկրորդային շուկայից ձեռք բերված բնակարանի հիփոթեքային վարկի սուբսիդավորման ենթածրագիրը իրականացվում է հետևյալ ընթացակարգով. Ենթածրագիր 4-ով նախատեսված պայմաններին համապատասխան հիփոթեքային վարկով բնակարանի կարիք ունեցող ընտանիքը ձեռք է բերում բնակարան: Հիփոթեքային վարկ տրամադրած բանկին կամ ֆինանսական այլ կազմակերպությանը տրամադրվում է պետական երաշխիքՊայմանագրով սահմանված ժամկետով: Հիփոթեքային վարկի տոկոսի մի մասը Պայմանագրով սահմանված ժամկետով փոխհատուցվում է բանկին կամ ֆինանսական այլ կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

Բացի հիփոթեքային վարկի տոկոսի փոխհատուցումից, շահառուի ընտանիքի անդամների եկամտից վճարված եկամտային հարկն ամբողջությամբ կվերադարձվի ընտանիքին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հատուկ նշել է նաև, որ ծրագրի հաստատման դեպքում հնարավոր կլինի ցանկացած աշխատավարձով նորաստեղծ ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու հնարավորություն ստեղծել:

Աղբյուր https://vendeto.info/?p=10946

(Visited 1 538 times, 1 visits today)

Be the first to comment on "ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑ. արդեն մտավ ուժի մեջ. ՎԵՐՋԱՊԵՍ ✔?? Ընդամենը ամսական մինչև 30-40.000 դրամի սահմաններում վճարելով կկարողանաք ձեռք բերել բնակարան ( ՏԵՍԱՆՅՈՒԹ ) ✌ ✌ ✌պայմաններին ծանոթացեք նյութի մեջ"

Leave a comment

Your email address will not be published.


*