Մուտքը միայն մեծահասակների համար. Տուն հասնելուն պես, մտա ննջարան և պառկելով անկողին, սպասում էի կնոջս, սակայն նա ուշանում էր, վազեցի հյուրասենյակ այնտեղ տեսա ընկերոջս հետ…

Մեր պայմանները թույլ էին տալիս հյուրեր ընդունելու համար: Երբ կնոջս հայտնեցի այդ մասին, նա դժգոհեց. -Եթե դու ամբողջ օրն աշխատում ես, միայն գիշերներն ես տուն գալիս, ո՞վ պետք է նրանով զբաղվի:

Ես զահլա չունեմ, համաձայն չեմ: -Ճիշտ է, ես աշխատանքի եմ գնում, զբաղված եմ, բայց դու տանն ես, պետք է արժանապատվորեն դիմավորենք և այնպես անենք, որ նա գոհ գնա մեր հյուրընկալությունից: Եթե չհասցնեմ, գոնե դու կարող ես նրան ուղեկցել մեր տեսարժան վայրերը տեսնելու համար: Երբ ազատ լինեմ, ես էլ կմիանամ ձեզ: Այնպես, որ նորմալ, մարդավարի կընդունենք և

կճանապարհենք, օտար մարդ է, թող տպավորված հեռանա, -պնդեցի, -հետո էլ մեզ մի օգուտ կտա: Այդ հնարավորությունն ունի: -Դու ինձ թողնում ես անծանոթ տղամարդու հե՞տ, -հարցրեց; -Հա, ի՞նչ կլինի: Պատկերացրու եղբայրս է: Նա շատ ազնիվ մարդ է: -Լավ, դու գիտես, -հեգնական տոնով ասաց կինս:

Երբ հյուրն եկավ, ավելի շատ էի զբաղված գործերով և նրա հետ զբաղվելու համարյա ժամանակ չէր լինում: Փոխարենը նրան զբաղեցնում էր կինս:
Մի քանի օր հետո, երբ հասցրել էի շուտ վերադառնալ աշխատանքից, նկատեցի, որ նրանք ոգելից խմիչքներ էին օգտագործում:

-Դու ոգելից խմի՞չք ես օգտագործում, -հարցրեցի կնոջս:
-Բա ի՞նչ անեմ, եթե տղամարդ չկա, ես եմ ընկերակցում նրան, -պատասխանեց:
Այդ ընթացքում նկատեցի, որ հյուրն իր հայացքը չէր կտրում իմ կնոջից: Այդպիսի հայացքով միայն սիրահարված տղամարդն է նայում կնոջը: «Երկար ժամանակ կնոջ հետ չի շփվել, երևի, բնական է» -մտածեցի:

Այդ գիշերը, հոգնածության պատճառաբանությամբ, կինս հրաժարվեց հետս սեռական հարաբերություններ ունենալ: Իսկապես, ամբողջ օրը եփում-թափում, խանութներից` գնումներ էր կատարում, երեխայի և հյուրի հոգսերով տառապում, իսկ ես միայն իմ աշխատանքով էի զբաղված: Որոշեցի հաջորդ երեկոյան մեր հյուրին ռեստորան հրավիրել:

Մի քանի բաժակ օղի իրար հետևից խմելուց հետո, Անդրյուշան կնոջս պարի հրավիրեց: Պարելու ընթացքում զգացի, որ ամուր սեղմվելով կնոջս, նա չափն անցնում է: Առաջարկեցի տուն գնալ:
Տուն հասնելուն պես, մտա ննջարան և պառկելով անկողին, սպասում էի կնոջս, սակայն նա ուշանում էր: Կասկածներով լի, վազեցի հյուրասենյակ:

Այնտեղ տեսա այն, ինչ մտքովս երբեք չէր անցել: Բազմոցի վրա Անդրյուշայի հետ կինս սեռական հարաբերություններ էր ունենում: Մոտենալով, հարվածեցի նրան: Այդ պահին Անդրյուշան հարվածներով հարձակվեց ինձ վրա:
-Չե՞ս տեսնում, որ կինդ միայն ինձ է սիրում, նա արդեն իմն է, հիմար, հեռացիր, թե ուզում ես կենդանի մնալ:

-Թող նրան, -տեղից բարձրանալով ասաց կինս, – և դառնալով ինձ շարունակեց, -նա քեզնից ավելի լավն է ոչ միայն անկողնում: Հոգատար է, ուշադիր: Դու զբաղված մարդ ես և ինձ համոզում էիր հյուրի պահանջները անշեղորեն կատարել: Ես էլ կատարեցի այն, ինչ նա ցանկանում էր: Նրա հետ կապի մեջ մտնելով, համոզվեցի, որ միայն նրա հետ լինելով կարող եմ զգալ տղամարդու շունչը: Ես բաժանվում եմ քեզանից:

Ես տեղում քարացած նայում էի, թե ինչպես նրանք, անտեսելով ինձ, շարունակեցին սեռական հարաբերություններ ունենալ:
Այս դեպքից հետո, այլևս հնարավոր չէր ապրել կնոջս հետ և մենք բաժանվեցինք: Բաժանվելուց հետո, վերցնելով երեխային, նրանք հեռացան:
Spokesperson: Կարեն Աբրահամյան

Աղբյուր https://vendeto.info/?p=10985

(Visited 74 times, 1 visits today)

Be the first to comment on "Մուտքը միայն մեծահասակների համար. Տուն հասնելուն պես, մտա ննջարան և պառկելով անկողին, սպասում էի կնոջս, սակայն նա ուշանում էր, վազեցի հյուրասենյակ այնտեղ տեսա ընկերոջս հետ…"

Leave a comment

Your email address will not be published.


*