Լավ լուր նրանց համար,ովքեր պատրաստվում են մեկնել երկրից

Ryanair կայքում

արդեն տոմսեր են հասանելի Երևանից դեպի եվրոպական մի շարք ուղղություններ Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Ryanair ավիաընկերությունը, կորոնավիրուսի համավարակիպայմաններում թռիչքների

կրճատման հետևանքով ծրագրում է 3000 աշխատատեղ կրճատել, աշխատակիցների աշխատավարձերն էլ իջեցնել մեկ հինգերորդով: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը: Ավիաընկերությունը հայտարարել է, որ մինչև 2022 թվականի ամառ չի ակնկալում ուղևորների կամ գների մինչկորոնավիրուսային մակարդակի վերականգնում:

Ավիաընկերությունը հայտարարել է նաև, որ ծախսերի կտրուկ կրճատման շրջանակում մինչև ուղևորափոխադրումների վերսկսումը հնարավոր է փակվեն Եվրոպայում ընկերության մի շարք բազաներ:

Ընկերությունը, որը պատրաստվում է հայտարարել 100 միլիոն եվրոյի վնասի մասին, տեղեկացրել է, որ աշխատատեղերի կրճատումը կսկսվի հուլիսից: Կրճատումները հիմնականում կվերաբերվեն օդաչուներին և բորտուղեկցորդներին:

(Visited 632 times, 1 visits today)