Իրավիճակն ամեն պահ կարող է դառնալ անկառավարելի. Ինչ է կատարվել…

Իրավիճակն ամեն պահ կարող է դառնալ անկառավարելի. Ինչ է կատարվել

«Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Նախիջևանում և Արցախին սահմանակից շրջաններում մեկնարկեցին…

Արձանագրենք, որ օգտագործվող սպառազինությունների հզորությամբ թուրք-ադրբեջանական այս զորավարժություններն ուղղակի աննախադեպ են…

Ակնհայտ է մեկ բան՝ առաջին անգամ, խոսքը բնականաբար, չի վերաբերում նախորդ հարյուրամյակին, մենք Թուրքիայի հետ անմիջական հակամարտության իրական վտանգի առաջ ենք կանգնած և սա չգիտակցելը առնվազն քաղաքական ինֆանտիլիզմ կլինի…

Եվ երկրորդ ակնհայտ դիտարկումը. եթե Թուրքիան նախկինում իր ռազմական ներգրավվածությունն ուներ Հյուսիսային Կիպրոսում, ապա այժմ Թուրքիայի ռազմական նկրտումներն ակնհայտորեն շատ ավելի լայն աշխարհագրություն են սպասարկում և այդ երկիրն իր զինուժն է տեղակայել Սիրիայի հյուսիսում, Լիբիայի արևմուտքում, ռազմաբազա է ստեղծել Քաթարում, ակնհայտ հավակնություններ ունի Հունաստանի ծովային շելֆի և Բուլղարիայի հարավային շրջանների հանդեպ…

Սա, բնականաբար, Թուրքիայի պանթուրքիստական ռազմավարության ճանապարհային քարտեզի մասն է…

Ու էս ֆոնին Էրդողանի մամուլի խոսնակը նախօրեին հայտարարում է՝ Թուրքիան լի է վճռականությամբ մինչև վերջ հետամուտ լինելու Ադրբեջանի շահերին՝ անկախ սպառնալիքի աղբյուրից, լինի դա Հայաստանը, Ռուսաստանը, թե որևէ այլ երկիր։ Այստեղ, կարծում եմ հասկանալի է, որ «կլյուչեվոյե սլովո» Ռուսաստանն է…

Թուրք-ադրբեջանական նման մասշտաբի և այդ երկրների քաղաքական էլիտաների ծայրահեղ հռետորաբանությամբ զորավարժություններից հստակ է, որ մենք այլևս դեմ հանդիման ենք նոր մասշտաբի մարտահրավերների հետ, և իրավիճակը ամեն պահ կարող է դառնալ անկառավարելի…

Ես հասկանում եմ, որ «Սպիտակ Շորժա» փարթին այսօր ամենաակտուալ թեման է, բայց ուզում եմ հուսալ, որ մեր արտաքին և պաշտպանական գերատեսչությունները հաշվարկել են ու պատրաստ են թուրք-ադրբեջանական այս զորավարժությունների ռեալ ռիսկերին ու մարտահրավերներին…

Այլապես, չէ, եկեք այլապեսը չասեմ։ Ընդամենը ֆիքսենք, որ այսօր թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեկնարկեցին»,- իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը…

(Visited 1 209 times, 1 visits today)