Աննախադեպ տեղեկություն. միայն իմանաք, թե ինչ է սպասվում օգոստոսի 12-ից հետո.

Օգոստոսի 12-ին լրանում է արտակարգ դրության չորրոդ անգամ երկարաձգված ժամկետը։ Ըստ մամուլում ծավալվող պոսակցությունների, այն ամենայն հավանականությամբ այլևս չի երկարաձգվի։

Վերջերս պարետատան նիստերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձեն կատարելագործել այնպես, որ

արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում կարողանան գործիքներ ունենալ, արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարելու համար:

ArmDaily.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշել է, որ քննարկումներ են տեղի ունենում այդ ուղղությամբ. «Ե՛վ արդարադատության նախարարությունը, և

առողջապահության նախարարությունը հիմա աշխատում են այդ ուղղությամբ։ Հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի օգոստոսի 12-ից հետո հայտարարվի, թե ինչ ռեժիմ, ինչ կանոններ են գործելու։ Ավելի համապարփակ տեղեկատվություն հասանելի կլինի արտակարդ դրությունն ավարտվելուց մեկ օր առաջ»։

(Visited 820 times, 1 visits today)