Րոպեներ առաջ….Պարետ Տիգրան Ավինյանը ֆանտաստիկ լավ լուր է հայտնում.Վերջապես…

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խորապես համոզված եմ, որ առաջադեմ, զարգացած ու բարեկեցիկ Հայաստան ունենալու առանցքային նախապայմաններից է մեր #գիտական ներուժի զարգացումը, ինչն ամեն օր ապացուցվում է նաև համավարակի

օրերին:Պատահական չէ, որ դեռևս անցած տարվա նոյեմբերին գործընկերների հետ քննարկումների արդյունքում հայտարարել էինք, որ ավելացնելու ենք գիտության ֆինանսավորումը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով արհեստական բանականության ու տվյալագիտության,

կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին:    Ուրախ եմ տեղեկացնել, որ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն առաջին անգամ կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Արհեստական բանականություն և #տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ»,

«#Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթ: Ի տարբերություն կոմիտեի նախկինում հայտարարված մրցույթների՝ այս դեպքում բարձր են և՛ աշխատանքի վարձատրության չափը, և՛ մասնակիցներին ներկայացվող պահանջները:

Սա առաջինն է նման մի շարք նախաձեռնություններից, որոնց միջոցով դնելու ենք մեր գիտական ներուժը իրացնելու, գիտնականի վարկը բարձրացնելու ու Հայաստանը տեխնոլոգիապես #առաջատար երկիր դարձնելու հիմքերը:

Աղբյուր https://kinolink-online.ru/?p=63469

(Visited 402 times, 1 visits today)