ՇՏԱՊ!!! Ողբերգական ավտովթար.խորը կսկիծով ենք հայտնում. Սարգսյանը տեղում մահացել է

հունիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Սարդարապատ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Թելման Սարգսյանը իր վարած Opel մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա առաջ ընթանալով՝

մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կռազ» մակնիշի վերամբարձ կռունկի հետնամասի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն,

որտեղից ժամանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Բաբկեն Հարությունյանը և Սևակ Խաչատրյանը։ Փաստի առթիվ Ս. Խաչատրյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը ավտոմեքենան 3 օր առաջ էր գնել և դեռ համարանիշներ չուներ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/06/10/1156961/

Աղբյուր https://kinolink-online.ru/?p=56961

(Visited 14 times, 1 visits today)