«Ժաննա, մի սպանիր». Ժաննա Բուտուլյանը նկատողություն ստացավ շատ սեքսուալ լինելու համար (Video)

Ժաննա Բուտուլյանին “Դժվար ապրուստ” -ի մյուս դերասանների հետ հյուրընկալում եք ձեր տանն արդեն երկու տարի:): Սերիալում խաղալը ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետն ավարտած այս աղջկա մանկության երազանքն է եղել:

BRAVO.am-ի հետ զրույցում նա կարոտով ու ջերմությամբ հիշել է մանկությունը, դպրոցական տարիները, խենթությունները, խոսել է գործընկերների հետ հարաբերությունների մասին, նշել է նաեւ, թե ինչպիսին պետք է լինի իր տղամարդը:

Երբ փոքր էի, բոլոր ընկերներս ուզում էին շուտ մեծանալ, իսկ եսոչ: Ինձ հիշում եմ 4 տարեկանից, միգուցե 3: Հենց այդ տարիքից էլ եղել եմ շատ չար եւ չլսող երեխա: Ծնողներիս պատմածով գիտեմ, որ ավելի վաղ տարիքում էլ էի այդպիսին:

Հիմնական “զոհս” փոքր քույրս էր` Ջուլիետան, ում հաճախ էի նեղացնում ու վախեցնում: Շատ էի սիրում բակում խաղալ: Ծնողներս, բազմաթիվ հնարքներ կիրառելով, համոզում էին, որ տուն գնամ:

Ակտիվ խաղեր, վնասվածքներ, հարեւանների բողոքներ, պայծառ, անմոռանալի եւ ուրախ օրեր. սա է ինձ համար մանկությունը:

Աղբյուր https://kinolink-online.ru/?p=57043

(Visited 65 times, 1 visits today)