Կապշեք, երբ իմանաք, թե որքան արժե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նոր մեքենան և որտեղից են ձեռք բերել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մեքենայի լուսանկար էր հրապարակել ու գրել էր, որ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այդ էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու։

Մեքենան Hyundai IONIQ Electric է։ Մեկ անգամ մեքենան լիցքավորելով այն կարելի է վարել մոտ 412 կմ։ Մեքենան առաջին անգամ ներկայացվել է Ժնևում կայացած ավտոսրահում՝ 2016թ-ին, սակայն ամեն տարի ներկայացվել է նոր տարբերակը, շուկայում կա արդեն Hyundai IONIQ Electric 2020թ-ի արտադրության։ Մեքենան 80% լիցքավորելու համար անհրաժեշտ է մոտ մեկ ժամ։

Շույակում մեքենայի գինը տատանվում է 30-40 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում։ Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ այն ձեռք է բերվել Երևանում գործող ավտոսրահներից մեկից։


ArmDaily.am-ը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանից հետաքրքրվեց, թե որ թվի արտադրության և ինչ արժողության մեքենա է.«Չեմ հետաքրքրվել, թե ինչ մակնիշի ու ինչ թվի արտադրության մեքենա է, քանի որ չի հետաքրքրել։ Ենթադրում եմ, որ այս տարվա կլինի, քանի որ նոր է։

Մասնավոր միջոցներով գնված մեքենա է , որը նվիրել են նախագահ Հարությունյանին»։ Դիտարկմանը՝ ով է նվիրել, Հայաստանաից է, թե Սփյուռքից, Պողոսյանը նշեց, որ չեն ցանկանում հանրայնացնել։

Աղբյուր https://kinolink-online.ru/?p=50971

(Visited 400 times, 1 visits today)