Դաժան դեպքի հետքերով., առաջին անգամ կինը խոստովանել է, որ…

Մայիսի 5-ի առավոտյան Երևանում տեղի ունեցած ողբերգությունը հանրության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել։ Քննության նախնական վարկածովԵրևանի բնակիչ Կարեն Մելիքյանը 9-րդ հարկից ցած է նետել իր երկու մանկահասակ երեխաներին աղջկան և տղային, այնուհետև ինքն էլ ինքնասպան եղել։

«Կարենի հետ ծանոթացել եմ 2008 թվականին։ «Զվարթնոցում» նոր աշխատող էի, իսկ ինքը մինչ այդ արդեն երկար ժամանակ աշխատել էր այնտեղ։ Բարձրահասակ, խարիզմատիկ, միշտ բարեհամբույր և ուշադիր, մի քանի լեզու գիտեր։ Նրան խելացի և ուշիմ էին համարում, նա շատերին էր դուր գալիս»,–պատմում է կինը։


Նրա խոսքովԿարենը բանիմաց էր և կարող էր ցանկացած թեմայի շուրջ խոսել։ Գիշերային հերթապահության ժամանակ սիրում էր առանձնանալ երբ ժամանակ էր լինում, և գեղարվեստական գրականություն էր կարդում։

Կինը խոստովանել է, որ Կարենին շատերն էին հավանում, սակայն նրա սիրտն այդ պահին զբաղված էր։ Նա մտերիմ հարաբերությունների մեջ էր duty-free–ի աշխատակցուհիներից մեկի հետ։ Սակայն որոշ ժամանակ անց, Կարենի նախաձեռնությամբ, նրանք բաժանվեցին։ Պատճառն աննշան էր։ Աղջիկը շատ էր նեղվում և հույս ուներ, որ կհաշտվեն, բայց Կարենը սկզբունքային էր։

Ինքնաբավ անձնավորություն էր։ Նրա ընտանիքը երբեք կարիքի մեջ չի եղել։ Աղջիկը հիշում է, որ Կարենը միշտ հիանում էր իր եղբորով, հաճախ էր պատմում նրա մասին և օրինակ բերում։ Մի քանի տարի անց նա ամուսնացավ։

Կարեն Մելիքյանն ընտանիքի հետ Հայաստան էր վերադարձել երկու տարի առաջ։ Երկար տարիներ ապրել է Վոլգոգրադում, Ռուսաստանի քաղաքացիություն ունեցել։ Երևանում հարևանները պատմում են, որ Կարենը հանգիստ տղա էր, ոչ մեկի հետ չի կռվել և միշտ բարևել է անցնելիս։

Աղբյուր https://kinolink-online.ru/?p=50468

(Visited 304 times, 1 visits today)