Բռնեցին Սարգիսին, տարան․․․ ու..սենսացիա, որ պայթեցնում է մամուլը…

Դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը` պարուհի Մանո Գրիգորյանը, մասնակցել են կառավարության դիմաց կազմակերպված ակցիային․ռեստորանների սեփականատերերը, աշխատակիցները, երաժիշտներ, հանդիսավարներ և շատ ուրիշներ կառավարության շենքի դիմաց էին հավաքվել՝ դիմելու պարետ

Տիգրան Ավինյանին իրենց ևս թույլ տալ վերսկսել աշխատանքը՝ պարտավորվելով պահել անվտանգության բոլոր կանոնները: Սական գործողություններն անսպասելի զարգացում են ունեցել․ ակցիայի ընթացքում բերման են ենթարկել Սարգիս Գրիգորյանին, ով հիմա արդեն ազատության մեջ է։
Showbiz.am կայքի հետ զրույցում Մանո Գրիգորյանը կիսվել է դեպքի մանրամասներով։

—Ինչո՞ւ բերման ենթարկեցին հենց Սարգիսին։
-Ես էլ զարմացա, որովհետև հետևում էինք անվտանգության բոլոր կանոններին։ Սարգիսը այն միակ մարդկանցից էր, ով տվյալ պահին պաշտպանում էր սոցիալական հեռավորությունը, շատ խաղաղ էր, իսկ մեր կողքին ավելի թեժ ու ագրեսիվ խոսակցություններ էին գնում, ու հենց այդ մարդկանց կարելի էր ձերբակալել։ Թե ինչու՞ հենց Սարգիսին բերման ենթարկեցին, ով շատ խաղաղ էր զրույցը վարում, դիմակով էր, պահպանում էր բոլոր կանոնները, չգիտեմ։ Առանց փակագծերը բացելու բոլորս էլ կարող ենք արդեն եզրակացություններ անել։

-Գուցե պատճառը արտակագ դրության պայմաններում ցույց կազմակերպե՞լն էր։
-Մենք չէինք գնացել բողոքի ցույց անելու, այլ փորձում էինք մեր խոսքը բարձրաձայնել․ գնացել էինք երկկողմանի քննարկման՝ կարծելով, որ եթե տնտեսության 80%-ն աշխատում է, մեր ոլորտը նույնպես կարող է սկսել իր գործունեությունը։ Ամեն ինչ այլ ընթացք ստացավ, մենք այդպես տրամադրված չէինք։

Հենց սկզբից, երբ եկանք, ոստիկանների թիվն այնքան մեծ էր, որ մտածում էինք՝ ինչու՞ է այսքան բացասական տրամադրվածությունը։ Հաշվի առնենք, որ ներկաները արվեստի մարդիկ էին՝ ճանաչված, բարեկիրթ, բայց մթնոլորտը հրահրում էր ավելի ագրեսիվ ու պաշտպանողական լիենել։ Հետո չհասկացանք, թե ինչ եղավ․ բռնեցին Սարգիսին, տարան։ Ես ինքս էլ հեռացա՝ գնալով նրա հետևից։


Պատճառաբանում էին, որ բերման ենթարկելու պատճառը սոցիալական հեռավորություն չպահպանելն է, բայց Սարգիսին բերման են ենթարկել այն մեքենայով, որի մեջ 6 հոգի նստած էր։ Եթե կա օրենք, ուրեմն պետք է լինի բոլորի համար։ Ես անարդարության մեծ հոսք եմ տեսնում։ Մենք՝ որպես արվեստագետներ, սեր քարոզող մարդիկ, չէինք պատրաստվում կռիվ անել։ Պարզապես, հրահրում էին։

Աղբյուր https://kinolink-online.ru/?p=50544

(Visited 1 069 times, 1 visits today)