Քիչ առաջ. ցավալի ու ողբերգական լուր. հարևանները սարսափած են . Բարսեղյանի դին են գտել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17: 00-ին «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ախթալա համայնքի Նեղոց բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Գոարտ Ստոուն» ՍՊԸ-ին պատկանող քարի

արտադրամաս, սակայն մինչև շտապօգնության խմբի տեղ հասնելը, քաղաքացին մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Տիրացվյանի

գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ մահացածը Ախթալայի բնակիչ, 57-ամյա Կամո Բարսեղյանն էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նույն օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, նշված քարի արտադրամասում՝ աշխատակիցների ներկայությամբ, էլեկտրականության հետ կապված

աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար սայթաքել է և մոտ 6 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել: Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է

դատաբժշկական փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/09/15/1164629/

Be the first to comment on "Քիչ առաջ. ցավալի ու ողբերգական լուր. հարևանները սարսափած են . Բարսեղյանի դին են գտել"

Leave a comment

Your email address will not be published.


*