Փշաքաղվեցի Տեր Աստված.Կենտրոնի ոստիկանները պարզել են «Հաղթանակ» կամրջից ցած նետված, հիվանդանոցում մահացած երիտասարդի ինքնությունը. միայն իմանաք, թե ով է նա…

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզել են նոյեմբերի 5-ին

«Հաղթանակ» կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած նետած և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված և այնտեղ մահացած քաղաքացու ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Գարիկ Բաղդասարյանն էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Երևանի 1-03 շտապօգնության, այնուհետև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի

բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, ով իր գործընկերոջ հետ փորձել էր փրկել ինքնասպանություն գործած երիտասարդի կյանքը, սակայն վրաերթի էր ենթարկվել: Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 5-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի «Հաղթանակ» կամրջից իրեն ցած է նետել։

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի

1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, և տեղում բժիշկները ճիշտ ու տիտանական աշխատանքի արդյունքում կարողացել են 20-25 տարեկան տղամարդուն կոմայից դուրս բերել, որից հետո բժիշկների հսկողությամբ նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքվածներն ա

սում էին, որ այդ քաղաքացին, երբ իրեն ցած է նետել, նրան փորձել են կամրջի վտանգավոր եզրագծից անվտանգ վայր տեղափոխել նշված հատվածում ծառայություն կատարող ոստիկանության Մալաթիայի բաժնի ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ոստիկաններ Պետրոս Պապիկյանն ու Արման Սիրեյանը, սակայն, քանի որ ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը,

ավտոմեքենաների արանքներով փորձել են մոտենալ այդ տղամարդուն, Պ. Պապիկյանը վրաերթի է ենթարկվել Ford Transit մակնիշի 894 AO 61 համարանիշի ավտոմեքենայի կողմից։ Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չէր սպառնում, նրան օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության

բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն էր ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տեղում պարզվել էր, որ տղամարդը, որտեղից իրեն ցած է նետել, Կենտրոն վարչական շրջանի տարածք է, որից հետո դեպքի վայր էին ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի

օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Հակոբյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/11/07/1139868/

(Visited 499 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *