Մեր վարչապետը հասավ իր ուզածին ԿԵՑՑԵ՜Ս. Էլեկտրաէներգիայի սակագինը կիջնի. Տեսեք, թե ինչքանով Բրավո Փաշինյան

Բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները կնվազեն 0.37 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Այս որոշումն այսօր ընդունվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։

Ինչպես տեղեկացնում են ՀԿԾՀ մամուլի ծառայությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է էլեկտրաէներգետիկական համակարգի

ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման վերանայված սակագները։

Միևնույն ժամանակ, սակագների վերանայման գործընթացի շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում ձևավորվել էր

դրական արդյունք, որը հնարավորություն էր տալիս բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել 0.37 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն) կամ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Այսպիսով, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝

ա. ցերեկային սակագին29.99 դրամ/կՎտժ (գործող 40.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,

բ. գիշերային սակագին՝ 19.99 դրամ/կՎտժ՝ (գործող 30.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն:

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի 1-ից:

(Visited 886 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *