ՈՒՇԱԳՐԱՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Ռոբերտ Քոչարյանի գաղտնիքը… նրան խաբե՞լ են

Հանուն իրավական պետության. այս կարգախոսով է ընթանում ի աջակցություն Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու պահանջով ստորագրահավաքը:

Նախաձեռնողները շրջում են հանրապետության մարզերով և ստորագրահավաք իրականացնում, նաև օն-լայն ստորագրահավաք է ընթանում, որին արդեն տասնյակ հազարավոր մարդիկ են միացել։

Դատելով փաշինյանական իշխանության նյարդային արձագանքներից, որոնք ամենից առաջ դրսևորվում են ստորագրահավաքավայր տարբեր սադրիչների գործուղելով, «թավշապետերն» ամենից շատ են անակնկալի եկել՝ տեսնելով,

թե որքան մարդ է միանում ստորագրահավաքին: Այսինքն՝ որքան մարդ է պահանջում ազատ արձակել նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իրավական մոտեցում ունենալ իրավական խնդիրներում, դադարեցնել հակասահմանադրական ու

հակապետական գործընթացները: Խոսքը հարյուրների և հազարների մասին չէ, բնականաբար, այլ՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների, իրական մարդկանց մասին է ու ոչ թե սոցցանցային «ֆեյքերի»:

Իրական համարձակ մարդիկ հենց ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի ստորագրողներն են, հատկապես՝ հանրային որոշակի ճանաչում ունեցող անձինք: Քանզի պարզ է, որ

զրպարտասերների վրա հիմնվող գործող իշխանությունը, իր տրամադրության տակ եղած ռեպրեսիվ ապարտը գործարկելով, նաև՝ «ֆեյք-քֆուր» բրիգադների միջոցով, հարձակվելու է այդ քաղաքացիների վրա:

Բայց մարդիկ, նաև նման հարձակումներն ու հավանական հոգեբանական տեռորի հեռանկարը նկատի ունենալով, այնուամենայնիվ, ստորագրել են ու արտահայտել իրենց դիրքորոշումը:

Իսկ ստորագրահավաքը շարունակվում է: Հաշված օրերի ընթացքում, միայն օն-լայն ստորագրահավաքին արդեն ավելի քան 26 հազար մարդ է միացել: Ի՞նչ են ցույց տալիս այս գործընթացը և տվյալները:

Եթե հաշվի առնենք իրողություններն ու ազդող գործոնները, որոնց պայմաններում ընթանում է ստորագրահավաքը, պետք է ասել, որ ոչ միայն տպավորիչ, այլև զգալի է ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի հանդես եկող քաղաքացիների բազմությունը:

(Visited 94 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *