Վայրկյաններ առաջ․ Ով համարձակվեց տեղադրել ՍԱ․․․Սարսափելի բացահայոտւմ, որ մինչ հիմա ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի 😡😡 👇

Քոչարյանը բացարձակ իշխանության է հասել ահաբեկչության, սպանությունների ճանապարհով…
Լրագրող Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Շատերի համար դեռ պարադոքսալ է մնում Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի համագործակցության պատճառները։ Համենայնդեպս, Քոչարյանի կենսագրության արցախյան հատվածը պայմանականորեն նույնիսկ հակադաշնակցական կարելի է համարել։

Տարածված կարծիքի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն Արցախում ներկայացրել են համազգային շարժման հայաստանյան թևը՝ հանդիսանալով «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ-ի, հետո՝ Հայաստանի առաջին իշխանության շահերը։

Պատմական փաստ է, որ 90-ականների սկզբներին՝ անկախության հռչակումից հետո, ԼՂՀ-ում ուժեղ էին ՀՅԴ-ի դիրքերը։ 1992թ. հունվարի 8-ին դաշնակցական Արթուր Մկրտչյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։

Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, և 33 տարեկան, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց

բովանդակությամբ լեցուն կյանքին, որն անջնջելի հետք է թողել արցախյան շարժման պատմության մեջ։ ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր։

Պատմության մեջ պատահականություններ, որպես կանոն, չեն լինում։ Համոզված ենք՝ Ռոբերտ Քոչարյանը նույնպես դուրս չէ պատմական օրինաչափություններից։ Եթե դա այդպես է, ապա ստիպված ենք արձանագրել, որ թե Արցախում և թե Հայաստանում Ռոբերտ Քոչարյանը

բացարձակ իշխանության է հասել ահաբեկչության, սպանությունների ճանապարհով։ Արթուր Մկրտչյանի խորհրդավոր, չբացահայտված սպանությունից հետո Ռոբերտ Քոչրայանն Արցախում եկավ իշխանության, սկզբում՝ Պաշպանության պետական կոմիտեի նախագահի, ապա ԼՂՀ նախագահի կարգավիճակում։

Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի իրական իշխանության սկիզբը դրել են ոճրագործ Նաիրի Հունանյանի խմբի արձակած կրակոցները։ Հայաստանի ու Արցախի հասարակությունները վաղուց ունեն այն հարցի պատասխանը, թե ո՞վ էր կանգնած Արթուր Մկրտչյանի ու Վազգեն Սարգսյանի սպանությունների թիկունքում։

Սակայն պարադոքս է, որ Արթուր Մկրտչյանի դիակի վրայով ԼՂՀ-ում իշխանության հասած Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուն պես սերտ դաշինքի մեջ մտավ ՀՅԴ-ի հետ։

Արդյո՞ք փոխվել էր Ռոբերտ Քոչարյանի արժեքային համակարգը, և նա հասկացել էր ՀՅԴ-ի համազգային պատմական առաքելությունը։

Հարցադրումն ինքնին արհեստական է․ Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահը երբեք չի ունեցել կայուն արժեքային համակարգ․ նրա կրեդոն եղել է իշխանատենչությունն ու փողը։ Հատկանիշներ, որոնք ի վերջո Քոչարյանին հասցրեցին անփառունակ քաղաքական ֆիասկոյի…

(Visited 997 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *