Հիշում ե՞ք «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Ստյոպիկին․ Կապշեք, երբ տեսնեք, թե ինչպես է նա տարիների ընթացքում փոխվել և ով է նրա գեղեցկուհի կինը․

Սերիալներ չեմ նայում, առավել ևս հայկական. ավելի հետաքրքիր բաների վրա կարելի է ժամանակ վատնել, մանավանդ, երբ հասկանում ես, որ կյանքը շատ կարճ ա:

Չեմ նայել, բայց այնքան շատ եմ կողքից լսել էտ սերիալի մասին, որ ակամայից սկսում ես հետաքրքրվել էտ սերալով՝ թե երբ ա վերջանալու, ու երբ ա Հայ ազգը առանց «անլվայի» հանգիստ ապրելու:

Սերիալի մասին արձագանքներից հասկացա, որ էտ արվեստի ոչ մի բնագավառի հետ կապ չունի, այլ միայն հոգեկան տռավմաներ կարա հասցնի հանդիսատեսին:

Աբսուրդ: Ոնց կարելի է նման բան ցույց տալ, էն էլ հետո կրկնել, ու էտ էլ քիչ չի, մի հատ էլ Եվրոպա ու Ամերիկա հեռարձակել: Ախր չի կարելի միլիոնավոր հեռուստադիտողների «Ողբ» մատուցել:

Հայ գրագրության մեջ կա մի հրաշալի ստեղծագործություն՝ «Ողբ», որ գրել է Մովսես Խորենացին ու երևի ինքն էլ չի իմացել, որ տարիներ հետո մի հատ ավելի

մեծ “ՈՂԲ” կլինի, որ ամբողջ ազգին կստիպի տառապել թվացյալ հերոսների համար: Խեղճ Խորենացի, հիմա քանի անգամ ես շուռ եկել գետնի տակ:


«Որպես հետգրություն՝ մի հատված Խորենացու «Ողբ» ստեղծագործությունից.
Սրանից թող փրկի Քրիստոս աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ
երկրպագում են նրան։ Նրան փա՜ռք բոլոր արարածներից, ամեն»:

(Visited 390 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *