Մոր անվան հարցն էր դրված. Վանաձորում կյանքեր խլած դեպքը բացահայտված է. պարզվում է իրականում նրանք այդ օրը արել են ԴԱ…

Ապօրինի զենք պահելու եւ սեփական ձեռքերով ինքնադատաստանի գնալու հարցը շարունակում է խնդրահարույց ու մտահոգիչ մնալ հասարակության համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններովմինչ

վանաձորյան սպանդի հայտնի իրադարձությունները հոկտեմբերի 3-ին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը գաղտնի խորհրդակցություն է անցկացրել եւ կոնկրետ ապօրինի զենք պահելու հարցով խիստ հայտարարություն արել:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության աշխատակազմին էր ներկայացրել կառույցի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին: Նշանակումից հետո ոստիկանապետի

ժամանակավոր պաշտոնակատտարը հանդիպումներ էր ունենում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ եւ, ահա, հոկտեմբերի 3-ին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է ոստիկանության ղեկավար կազմի հետ եւ կոնկրետ զրույց ունեցել նրանց հետ:

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել փակ գաղտնի այդ խորհրդակցությունից: Մասնավորապես, Արման Սարգսյանը ասել է, որ բոլորը իր համար հավասար են, ոստիկանապետն ու շարքային

ոստիկանը, օպերլիազորը հավասար են իր համար եւ ծանոթ-բարեկամ չկա: Ավելին, վերջինս հայտնել է, որ իր բոլոր ընկերները արվեստի մարդիկ են, եւ ինքը ոստիկան բարեկամներ չունի, որ որեւէ մեկի համար միջնորդի կամ առաջ տանի. «Ուստի ով աշխատի, նա էլ կգնահատվի» :

Նկատենք, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, եթե ինքը նախարար է, դա չի նշանակում, որ միայն ոստիկանապետերի հետ է աշխատելու, այլ անգամ շարքային ոստիկանին կանչելու է իր մոտ եւ նրան անձամբ է լսելու:

Ի դեպ, Արման Սարգսյանը փակ գաղտնի խորհրդացության ժամանակ բավականին խիստ անդրադարձել է ապօրինի զենքին եւ նշել է, որ պետք է հանցագործներին շատ խիստ պատժենք, իսկ, ահա, ապօրինի զենքի մասով շեշտադրել է, որ ինչքան ապօրինի զենք կա, պետք է

հայտնաբերվի:

Ասել է թե` ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը եւս ապօրինի զենք պահելու հարցը համարել է խնդրահարույց: Իսկ ի՞նչ ունենք այսօր:

Մոր հարցը

Մինչ իրավապահ համակարգը խորհրդակցություն է իրականացնում եւ պաքար է տանում ապօրինի զենքերի հայտնաբերման եւ պատասխանատուներին պատասխանատվության կանչելու հարցում, վրեժի ծարավը գտնում է եւ ըստ նպատակի օգտագործում հենց ապօրինի զենքը: Կատարվածի վառ ապացույցը հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած սպանդն էր, որի հետեւանքով 3 անձ սպանվեց:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի հոկտեմբերի 4-ինժամը 23:55-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկը բժիշկների հերթապահ

խումբ է մեկնել, որտեղ հայտնաբերվել են երկու երիտասարդի դի: Նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ եւս մեկ անձ մահացել էր: Այսինքն մեկ գիշերվա մեջ 3 զոհ:

Արդյունքում, տեղի ունեցած զինված միջադեպից հետո Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2 մասի 1-ին կետով սպանություն, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի` ապօրինի զենք պահելու հատկանիշներով:

Այսպիսով, իրավապահ համակարգը բացահայտել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպը, սակայն հաշվի առնելով 3 անձի սպանելու դրդապատճառները` ընտանեկան եւ խիստ անձնական վրեժխնդրությունը, նախաքննական մարմինը որոշել է կատարվածը չհրապարակայնացնել:

Եվ, ահա, կատարվածից հետո ձերբակալվել է Վանաձոր քաղաքի 1979 թվականին ծնված մեկ անձ, որը իրավապահներին տվել է ինքնախոստովանական ցուցմունքմատնանշելով իր իր արարքը անձնական վրեժխնդրության հետ է կապված, եւ իր մոր անվան հարցն էր դրված:

Ավելին, նշենք, որ ինքնադատաստանի արդյունքում սպանված երիտասարդները, ըստ Վանաձորում տարածված լուրերի, ամենեւին էլ աչքի չեն ընկել օրինավոր վարքով, իսկ նրանցից մեկը կրկնակի դատապարտված է եղել:

The issue of illegal weapons possession and self-defense continues to be problematic and worrying for the public. According to Zhoghovurd daily, prior to the reported events in Vanadzor on October 3, Acting Chief of Police Arman Sargsyan held a secret meeting and made a strict statement on the possession of specific illegal weapons.

As it is known, on September 20, 2019, RA Prime Minister Nikol Pashinyan introduced the first Deputy Chief of Police Arman Sargsyan to the Police Staff. After the appointment, the Acting Chief of Police had meetings with various police departments and, on October 3, the Acting Chief of Police met with the police and had a specific conversation with them.

Zhoghovurd daily has learned details from this closed-door consultation. In particular, Arman Sargsyan said that everyone is equal to him, the chief of police and ordinary police officer and the officer are equal to him and there is no acquaintance. Moreover, the latter stated that all his friends are art people, and he has no police friends to mediate or promote anyone. “So whoever works, he will be appreciated.”

It should be noted that the Acting Chief of Police has mentioned that if he is a Minister, it does not mean that he will only work with the Chiefs of Police, but will even call the ordinary police officer and listen to him personally.

By the way, Arman Sargsyan, during a closed secret session, touched on the illegal weapon quite strictly and noted that we should punish the criminals very severely, and, with regard to the illegal weapon, he emphasized that as much as the illegal weapon exists, it should be discovered.

That is to say, the Acting Chief of Police also considered the issue of illegal possession of weapons problematic. And what do we have today?

Mother’s question:

While the law enforcement system is consulting and clearing up illegal weapons and bringing those responsible to justice, the thirst for revenge finds and uses the illegal weapons as intended. The vivid evidence of this was the massacre on October 4, which left three people dead.

As it is known, at 4:55 pm on October 4, 2019, Vanadzor Medical Center received a police call that one of the houses on Michurin Street in Vanadzor was dispatched to a medical team where the bodies of two young men were found. From the same address 6 residents of Lori region were taken to Vanadzor Medical Center with different bodily injuries, where another person died. That is, there were 3 victims in one night.

As a result, after the armed incident, a criminal case was opened at Lori Regional Investigation Department under Article 104 (2) (1) of the RA Criminal Code – murder and Article 235 (1) – illegal possession of a weapon.

Thus, the law enforcement system has revealed the armed incident in Vanadzor, but considering the motives for killing three people – family and strict personal revenge – the preliminary investigation body has decided not to publicize what happened.

And, after the incident, one person, born in 1979 in Vanadzor, was arrested, who gave a confession to law enforcement, pointing out that his act was related to personal revenge and that his mother’s name was being questioned.

Moreover, it should be noted that according to the rumors spread in Vanadzor, the young people killed during the trial did not stand out by law, and one of them was twice convicted.

(Visited 145 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *