ՇՏԱՊ. քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Հանրապետական ծննդատանը գրանցված նորածի մահվան դեպքից օրեր անցել պարզվեց, որ նա….

Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը գրանցված նորածի մահվան դեպքը շարունակում է առեղծվածային մնալ: Նորածնի մորը՝ 33-ամյա Հայկուհի Խաչատրյանին եւ ամուսնուն մինչ օրս երեխայի դին

ցույց չեն տվել, ինչն էլ ստիպում է նրանց կասկածել, որ իրենց երեխան ողջ է եւ անհետացել է անհասկանալի հանգամանքներում: Այսօր արդեն Հանրապետական ծննդատունը հանդես է եկել պարզաբանմամբ , որում մասնավորապես նշվում է, որ պտղի դին հարազատներից տեսել է ծննդկանի քույրիկը:

Հայկուհի Խաչատրյանի քույրը՝ Հերմինե Մկրտչյանը, hraparak.am-ի հետ զրույցում, զարմանք եւ վրդովմունք արտահայտելով, վստահեցրեց, որ իրեն ոչ թե երեխայի դին,այլ ընկերքն են ցույց տվել: «Ես ոչ մի դի չեմ տեսել, ցավալի է, որ այդկերպ են ստում: Երբ բժշկուհին եկավ ու ասաց,թե զարմանում է՝ ինչպես է եղել, որ պտուղը մեծ է,

իսկ ընկերքը այդքան փոքր, ես ասացի, որ այդ դեպքում անհրաժեշտ է ընկերքը նույնպես փորձաքննության ուղարկել, քանի որ իրենք ասել էին,թե պտուղն արդեն ուղարկել են փորձաքննության: Ասաց, թե սառնարանում է, պահել են, որ չնեխի, կուղարկեն: Ինձ էլ, որպես ապացույց, տարավ տեսնելու:

Սառնարանի դուռը բացեց, ցույց տվեց շատ փոքր պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ փոքր զանգված կար: Հիմա դա դարձավ, որ ես մարմինն եմ տեսե՞լ: Խոսքը ընկերքի մասին է: Ես իմ քույրիկի թշնամի՞ն եմ, որ դին տեսնեմ, ու թողնեմ՝ նա տառապի՝ մտածելով, որ իր երեխան ողջ է, հո ցնորվա՞ծ չենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ

առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում) հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Ծննդկանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են դատաբժշկական հանձնաժողովային և դատագենետիկական փորձաքննություններ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հարցումներ են ուղարկվել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենին և ՀՀ առողջապահության նախարարությանը, օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության աշխատակիցներին:

Նախաքննությունը շարունակվում է:

The death of a newborn registered at the Republican Maternity Hospital on September 24 remains mysterious. The mother of the infant, 33-year-old Haykuhi Khachatryan and her husband have not yet been shown the body of the baby, which makes them suspect their child is alive and has disappeared under unclear circumstances. Today the Republican Maternity Hospital has come up with an explanation, in which it is particularly noted that the fetus was seen by the fetus’ relatives sister.

Haykuhi Khachatryan’s sister Hermine Mkrtchyan, speaking to hraparak.am, expressed surprise and indignation, assuring her that she was shown the boy rather than the body of the child. “I haven’t seen any corpses, it’s a pity they lie like that.

When the nurse came in and said she was surprised at how big the fruit was and the company was so small, I told her that the company should also be sent for examination, as they had said that the fruit had already been sent for examination. He said it was in the fridge, they kept it so they wouldn’t send it. He took me to see it as evidence. He opened the refrigerator

door, showed a very small polyethylene bag with a small mass in it. Now has it become that I have seen the body? It’s about friendship. Am I my sister’s enemy to see the corpse, and let her suffer, thinking that her baby is alive, aren’t we crazy? “She said.

It should be reminded that a criminal case has been initiated in the RA Police in connection with Article 130 (2) of the RA Criminal Code (Failure to perform or improper performance of medical duties by health care providers), which negligently caused death of the treated patient or human immunodeficiency. influenzae infection), which was sent to the Investigative Unit of Ajapnyak and Davtashen administrative districts of the RA CC for investigation.

The baby was found injured and questioned.

During the preliminary investigation a number of investigative actions were carried out – confiscation, interrogation, forensic commission and forensic examination.

Requests were sent to the Director of the Republican Institute of Reproductive Health Perinatology, Obstetrics and Gynecology and the Ministry of Health of the Republic of Armenia for an inquiry into the essentials of the criminal case, and an operative assignment was given to police officers.

The preliminary investigation continues.

(Visited 361 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *