Կիսաբաց լուսամուտների եթերից դուրս մնացած կադրերը հայտնվել են համացանցում. Խորհուրդ ենք տալիս հեռացնել երեխաններին էկրաններից և նոր դիտել. Սա ուղղակի խայտառակություն է

«Մեր հեռուստատեսությունը հետևողականորեն մարդկանց կրթական ցենզն իջեցնում է… Ինչ-որ «Կիսաբաց լուսամուտներ», նման բաներ: Նոր Հայաստանում չպետք է լինի այնպիսի բան, որ մարդիկ իրենց սպիտակեղենը դուրս հանեն:

Մենք, իհարկե, որևէ բան չենք պարտադրելու, պատրաստվում ենք խոսել հեռուստաընկերությունների ղեկավարների հետ: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երեխաներին ցածրացնեն»,- այսօր մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան այս հայտարարության՝ հաղորդման վարող Հրաչ Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին:

«Ներողամիտ եղեք, որ Ձեզ չեմ դիմում տեսաուղերձով կամ Live (Լայվ)-ով ու ընտրում եմ գրելու տարբերակը:

Պրն. վարչապետ, Դուք լա՞վ չեք պատկերացնում, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել: Տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնելինչպես է իրականում ապրում ժողովուրդը։ Մենք ցույց ենք տալիս իրական Հայաստանը, որը, կարծես, հեռու է Ձեր պատկերացումներից ու տեսլականից։

Հորդորում եմ Կիսաբաց Լուսամուտների հարցը քննարկել մեր երկրի սոցիալական հարցերի շրջանակներում և ոչ մշակութային։ Մենք մշակութային կարող ենք դառնալ Ձեր պատկերացրած ՍԻՐՈ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ և ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ երկիր դառնալուց հետո միայն։ Կիսաբաց Լուսամուտները պատմել է, պատմում է ու կպատմի այս երկրի բնակչի քաղաքացու կյանքի մասին։

Շարունակենք կատարել մեր աշխատանքն ու ծառայել մեր երկրին: Ձեզ ու մեզ հաջողություն այդ գործում:

Հ.գ. Վերջին 8 տարին Հայաստանի քաղաքացիներին մեր ծրագրի շրջանակներում բարերարների կողմից ցուցաբերված ահռելի սոցիալական աջակցության մասին հիմա կլռեմ: Այդ մասին կխոսենք Ձեր կառավարած Հայաստանի 8-րդ տարին ամփոփելուց հետո միայն։

Հ.Գ. 2 Դժվարությամբ եմ պատկերացնում, որ, օրինակ, ՌԴ-ում Պուտինը կարող է խոսել Пусть Говорят-ը կամ ԱՄՆ-ում Թրամփը` Ջերի Սպրինգերի շոուն փակելու մասին։

“Our television is consistently lowering people’s educational censorship … Something like” Dusk windows “, things like that. In new Armenia, there should be nothing for people to take off their linen. We are certainly not going to force anything, we are going to talk to the leaders of the TV companies. We should not allow our children to be humiliated, “RA Prime Minister Nikol Pashinyan stated at a meeting with cultural figures today.

In response to this statement, the host of the program Hrach Muradyan addressed Nikol Pashinyan on his Facebook page.

“Sorry, I’m not calling you by video or Live and I choose to write.

Mr. Prime Minister, don’t you really understand which country you were elected to? The impression is that you don’t want to see how people really live. We show you the real Armenia, which seems far from your perceptions and vision. I urge you to

discuss the issue of Semi-open Window frames within the social and non-cultural issues of our country. We can become culturally only after becoming the country of your imagined love, equality and the rule of law. Semi-open Window has told, told and will tell about the life of a citizen of this country – a citizen.

(Visited 711 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *